Լուրեր

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ Տիգրան Աբրահամյան

26.04.2024

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 « «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ենք ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների,  սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր, ինչպես նաև` Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված խնդիրները:
 
Այս համատեքստում, դեսպանի հետ զրույցում, մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:
Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու:
 
Դեսպանն այս համատեքստում անդրադարձավ ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին»:
 
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է
 
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ, որում ասվում է «命血命» նկարն է
 
Հնարավոր է սա 4 մարդ and Օվալաձև գրասենյակ նկարն է
 
 
Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ, որում ասվում է «ดรลก ABRAHAMYAN 命而面» նկարն է

← Վերադառնալ ցուցակին