Լուրեր

Մեր երկրում սկսվել է ինքնամաքրման լուրջ շարժում․ Մարգարիտ Եսայան

26.04.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր երկրում սկսվել է ինքնամաքրման լուրջ շարժում։

Մարդիկ այլեւս  վերջնականապես պատրաստ են կանգնել, պայքարել, ազատագրել ու ազատագրվել։ 
Հայի ինքնագնահատականը  վերջապես   բարձրացել է։
 Սա քաղաքական ու ներքաղաքական պայքար չէ, սա  երկիրը ազատագրելու,   հայի ու հայկականի համար  կռիվ է։
  Եւ, այս պայքարը խանգարելու  իրավունք ոչ ոք չունի։
 ՈՉ ՈՔ։
 
Այս տեղային  պայքարը  պետք է  գեներացվի Երեւանում։  Պատմությունը նաեւ սեփական սխալները ուղղելու հնարավորությունէ տալիս։Իմ ու քո չպետք է լինի, հին ու <թազա> չպետք է լինի, սա պետք է դառնա  հանուն Հայաստանի պայքար։ Այդպես էլ կա։
 
Տավուշյան շարժումը   պետք է  դառնա համահայկական եւ  հենց Տավուշից կսկսվի   դավաճան տավուշցուց ազատվելու   ընթացքը։ Աստված օգնական բոլորիս, 
Աստված  ուղիները միշտ  ցույց է տալիս»։
 

← Վերադառնալ ցուցակին