Լուրեր
Համայն հայ ժողովրդի պես Հայաստանի քարերն էլ են աղաղակելու «նիկոլ դավաճան»․ Մարգարիտ Եսայան
24.04.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համայն հայ ժողովրդի պես Հայաստանի քարերն էլ են աղաղակելու «նիկոլ դավաճան»․
Ցեղասպանության հուշահամալիրի սյուներն էլ են աղաղակելու, ամեն ծառ ու թուփ, ձեր երեխաներն են ձեր տան մեջ աղաղակելու «նիկոլ դավաճան» ու դուք մեռնելու եք ձեր երեխաների ոչ միայն հայացքից․․դուք քայլող չմարդ եք, դուք մեռած եք․․․դուք հայոց պատմության թյուրիմացությունն եք, դուք մեկ անգամ չեք մեռնելու, ամեն րոպե ու ամեն օր դուք մեռնելու եք ձեր երեխաների աչքի առաջ․․․ինչքան էլ լակեք, չի օգնելու․․․դուք հավերժ նզովյալ եք․․․»։