Լուրեր

«Մեծ եղեռն»-ը գլխիդ կպչի էլի սկսեց բառերի ժանգլյոռություն անել․ Մարգարիտ Եսայան

24.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Մեծ եղեռն»-ը գլխիդ կպչի էլի սկսեց բառերի ժանգլյոռություն անել։
 Այլ բան չէինք էլ սպասում։ 
 
Ամբողջ աշխարհը, չնչին բացառություններով ,  ճանաչել ու դատապարտել է 1915-ին  օսմանյան կառավարության կողմից  իրականացված Հայոց Ցեղասպանությունը, հայերի հայրենազրկումը իրենց բնօրրաններից,  աշխարհի կառավարությունները ընդունել են դատապարտող բանաձեւեր, հայտարարություններ , որով   կոչ են արել թուրքիային առերեսվել իրենց պատմությանը, ընդունել   իրենց պապերի կատարած ցեղասպանությունը,   ինստիտուտներ եւ միջազգային տասնյակ կառույցներ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, գրվել են գրքեր, նկարվել են վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր,  հազարավոր հոդվածներ եւ գիտական աշխատություններ, կան պատմական անբեկանելի փաստեր, ի վերջո  կան Ցեղասպանությունը վերապրածների հարազատները, ի վերջո կա հայկական Սփյուռքը, որը, առաջին հերթին այդ   Ցեղասպանության եւ բնավեր լինելու հետեւանքն է․․․ու էս  թերուս թրքական արտադրությունը   իր հերթական ուրացումի դրոշը բռնած, թրքահաճո եւ թրքաբարո   ճամարտակեց  կրկին․․
Կտրել «լեզուն»․․․ուրացողը այո, պետք է նզովյալ  լինի․․․»։

← Վերադառնալ ցուցակին