ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքական օրակարգերի սպասարկման պակաս վերջին մի քանի տարիներին ընդհանրապես չունենք ու դա՝ բացառապես պետական մակարդակով։ Տեսնում ենք, թե ինչպես են Նիկոլն ու իր թիմը հլու-հնազանդ պանթյուրքիստների իղձերի իրականացման գործընթացին տեղը տեղին քավորություն անում։ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում և փորձում հնարավոր բոլոր տարբերակներով անհասկանալի բացատրություններ տալ դրանց։ Հատկանշական է, որ փաշինյանական հռետորաբանությունը գրեթե կրկնօրինակում է այն շեշտադրումները, որոնք գերկարևոր են թուրքական քարոզիչների համար։ Նիկոլը Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնում է որպես «անցած-գնացած» մի հին պատմություն՝ խորապես գիտակցելով, թե ինչ ռիսկեր են պարունակում իր կողմից հնչող թեզերը։
Վերջին մեկ ամսվա նիկոլական ամենաթրենդային թեզը, որը սարքել են «բերանի ծամոն», Հայոց Ցեղասպանության փաստը, հնարավոր բոլոր տարբերակներով «խուրդելն» է։ Էսօր էլ, նիկոլական քարոզիչներից մեկը, էլի հիշել էր Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը, ու մի քանի անմեղսունակ ու դիլետանտ մտքեր էր փորձել ասել, բայց ինչպես միշտ հայտնի բզի պատմությունն ա սրանց դեպքում։
Նայեք, թուրքի կոշիկ լիզողները «նախկիններին» մեղադրում են Ցեղասպանության գործընթացի հարցերում ինչ-ինչ դավադրապաշտությունների, օրինակ Գյուլի գալու օրը Ծիծեռնակաբերդի լույսերի անջատման դրվագը։ Դա մի հատ ժուլիկ մանյովր է, որի մեջ չեմ էլ ուզում խորանալ, բայց մի բան եմ ուզում ասել մեր նիկոլական քարոզիչին։ Ասենք, ինչը-ինչ, բայց Ցեղասպանության հետ կապված որևէ դրվագում թերանալու առումով Սերժ Սարգսյանին մեղադրական ներկայացնելը, շատ մեղմ ասած, ամոթ է։ Էն ինչ նախագահ Սարգսյանն է արել Ցեղասպանության փաստի ճանաչման, դատապարտման, ոգեկոչման հարցերում, անուրանալի է՝ գոնե 100-ամյակի կազմակերպումը ամբողջ թեման փակում է։ Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչած 34 երկրներից 13-ը Սարգսյանի նախագահության տարիներին է եղել։
Օրվա իշխանություն կոչվածը, փայլուն հասկանալով, որ մնացել է Ցեղասպանության փաստի խեղաթյուրման «պրյոմի տակ», փորձում է անկապ ու փաստական ոչ մի հիմք չունեցող ցեխշպրտոնցիներ կազմակերպել»։