Լուրեր
Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան Աբրահամյան
23.04.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում:
Առաջինը, անվերջ զիջումներին պատրաստ մարդիկ են, որոնց շարքերը թեև նոսրանում են, սակայն հանուն Նիկոլի ու նրա խոստացած անհեռանկար կյանքի, մարդկանց վրա են հարձակվում:
Երկրորդ, ոստիկանների «դիտորդական առաքելությունը» այն բանդաների նկատմամբ, ովքեր իշխանության հանձնարարությամբ միանում են իշխանության հանձնողակական քաղաքականությանը և փորձում վախի մթնոլորտ ձևավորել:
Դատաիրավական համակարգը հանցագործության, առավել ևս` պետական դավաճանության գործերով չի զբաղվում, այլ քաղաքական հանձնարարություններով է ծանրաբեռնված` Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի ու Մամիկոն Ասլանյանի բանտերում գտնվելը վկա» :