Լուրեր

Սա ոչ թե հայի բախտ է, այլ՝ հայի անխելքություն․․․Մարգարիտ Եսայան

21.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայերը իրենց բնօրրան հայրենիքում հպարտ ու երջանիկ ստեղծագործում էին, ապրում , կառուցում, ստեղծում, արարում ,թուրք հարեւանի հետ հաց էին կիսում, նարդի խաղում, ու դարձյալ՝ միամիտ էին   եւ իրենք էլ չհասկացան, թե ինչպես թուրքի յաթաղանը կտրեց  իրենց կյանքը,  կտրեց հողից, իրենց պատմությունը, իրենց  հայրենիքից  սպանելով,  սրախողող անելով, ջարդելով, բռնաբարելով դուրս նետեց, Եփրատը նետեց, ջնջեց ու տիրացավ իրենց տներին,  բիզնեսներին, հարստությանը, իրենց հողին․․Ու  ողջ մնացածները մինչ այսօր սգում են առանց համապատասխան հետեւությունների․․․
Սա ոչ թե հայի բախտ է, այլ՝ հայի անխելքություն․․․
 
Իսկ պատմությունը դաս է տալիս կրկին ու դարձյալ ու նորից այդ դասը ոչ մեկս չենք սերտում․․․109 տարի առաջ Մուշից ու Վանից գաղթեցինք, այսօր՝ Արցախից ու Տավուշից, վաղը՝ Գյումրուց ու Երեւանից։ Իսկ աշխարհը փոքրացել է, տեղ չի մնալու, որ գնանք-թաղվենք․․․» ։

← Վերադառնալ ցուցակին