Լուրեր
ՔՊ-ական կապիտուլյանտներ, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա․ Շարմազանով
20.04.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժամանակը մեր դեմ է.պետք է կազմակերպվել,համախմբվել,դուրս գալ պայքարի ՝հեռացնելու կապիտուլյանտներին։
ՔՊ-ական կապիտուլյանտներ, բա Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա։
Բա սա ի՞նչ է։
Բոլորս պետք է համախմբվենք,նորմալ աշխատանք տանենք ու հավաքվենք Երեւանի կենտրոնում նիկոլիստների դեմ պայքարի։
Խաղաղություն գոռալով՝ Հայաստանն ադրբեջանացնում է։
Մինչեւ մայիսի 15 պետք է ներուժի լարումով համախմբվել։
Չկարողացա՞նք,ուրեմն սաղս էլ նուն «զիբիլն» ենք։
Ապրիլի 23-ին Ջահերով երթը պետք է դառնա համազգաին վերածննդի նոր էտապ։
1915-ի նահատակների հիշատակի լավագույն հարգանքը կլինի նիկոլիզմի վռնդումը» ։