Լուրեր

Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան․ Արտակ Զաքարյան

20.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ այլասերված կապիտուլյանտներն են լկտիաբար գովերգում իրենց նոր կապիտուլյացիան: 

Որպես կանոն՝ անպատիժ մնացած հանցագործը՝ նոր հանցագործություններն ավելի բացահայտ ու անկաշկանդ է անում:
Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում Հայաստանի որևէ անկյունում, մի օր կբռնաբարեն, կսպանեն և/կամ կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը: 
 
Տավուշի պաշտպանության համար կռված հայորդիները, 90-ականներին ի՞նչ իմանային, որ տարիներ հետո տավուշեցի մի դավաճան՝ մարդկանց շալակը թռնելով, խաբելով ու ճանկռտելով զավթելու է իշխանությունը, որպեսզի ստորացուցիչ կերպով ծնկի բերի արյուն-քրտինքով հաղթած ու հպարտություն ձեռքբերած մի ամբողջ ժողովրդի» :
 

← Վերադառնալ ցուցակին