Լուրեր
Մի ողջ Արցախի հանրապետություն քայքայել, հայաթափել ու տարածքներն անտրտունջ հանձնել է՝ ու ոչ մի բան. նա դեռ իր տեղում է...Արտակ Զաքարյան
20.04.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի ողջ Արցախի հանրապետություն քայքայել, հայաթափել ու տարածքներն անտրտունջ հանձնել է՝ ու ոչ մի բան. նա դեռ իր տեղում է...
200 ք/կմ-ից ավելի սուվերն տարածք միտումնավոր, ուրախ-ուրախ հանձնել է թուրքական օկուպացիայի, և ոչինչ. նա դեռ իր տեղում է...
Գորիս—Կապան 21 կմ ճանապարհը՝ հարակից տարածքներով, հանձնել է թշնամուն, ու բան չի փոխվել. նա դեռ իր տեղում է...
5000-ից ավելի մարդ է զոհել պլանավորված պատերազմում, որպեսզի իրեն չասեն հող հանձնող դավաճան, ու միևնույն է՝ բան չի փոխվել. նա դեռ կառչած է իր աթոռին...
Շուրջ 6 միլիարդ ԱՄն դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք թողել է թշնամուն ու կարծես ոչինչ տեղի չի ունեցել. նա գոհ ու երջանիկ սոսնձված է իր ոստիկանապետության աթոռին...
Ում ուզել՝ զրպարտել է, ում ուզել՝ կալանավորել է, ումից ուզել՝ հաշվեհարդար է տեսել, էլ չեմ ասում մեքենայի տակ գցելու կամ դատարանի դահլիճում սպանելու մասին, բայց միևնույն է՝ նա դեռ իր տեղում է...
Եվ այլն, եվ այլն, և այլն...
2018թ-ից Հայաստանին իշխող թուրքական աղետն ամբողջովին թվարկել ու նկարագրել հնարավոր չէ:
Հետևաբար՝ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի: Դավաճանության ու հերթական կապիտուլյացիայի այս արդարացումները նրա համար են, որ ավելի հեշտությամբ հաջորդ 4 տարածքները հանձնի, և այդպես շարունակ...
Չեմ՞բացառում, որ շուտով կլսենք Մատենադարանից արժեքավոր նյութերի անհետացման մասին: Համոզված եմ, որ վերակառուցման կամ այլ անվան տակ՝ քայքայման են տանելու Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտը: Իսկ Ծիծեռնակաբերդը կարող են մի գեղեցիկ բացատրությամբ քանդել ու թողել այդպես: Նույնը նաև սպառնում է Եռաբլուր պանթեոնին, պատմա-մշակութային արժեքներին, ՀՀ Զինված Ուժերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանրակրթական դպրոցներին և այլն:
Այնպես-ինչպես ակադեմիական կեղծ քաղաքի անվան տակ (որը գռազ կգամ ցանկացածի հետ, որ չի կառուցվելու, որովհետև՝ միակ նպատակը գործող ԲՈՒՀ-երի շենքերը յուրացնելն է) ավիրվում է Երևանի գիտա-կրթական պատմությունն ու ավանդույթը:
Երևանն էլ կդարձնեն թուրքական մեծ չայխանա ու անվերահսկելի «проходной двор»՝ տարբեր ազգերի համար:
Այս ամենը հնարավոր է դարձել, դառնում և դառնալու այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ չի գիտակցել մեղքի իր բաժինը, և դուրս չի եկել փողոց՝ այն սրբագրելու համար»: