Լուրեր

Մենք մեր տների դռների առաջ սվաղված «մետլախը» պաշտող-պաշտպանող հասարակություն ենք․ Մարգարիտ Եսայան

19.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք մեր տների դռների առաջ սվաղված «մետլախը»  պաշտող-պաշտպանող  հասարակություն ենք։ Մեկը համարձակվի մեր «մետլախի»  խաթրին դիպչի, կեղտոտի, փոշոտի, ջարդի, գլուխը կջարդենք։ 
 
Բա ոնց, մենք մեր շահերը լավ գիտնեք։  Ու հիմա սկսվել է մետլախապաշտպան գործողությունների ու դժգոհությունների  շոու-շքերթ՝ նկարիչներն  իրենց միության շենքի համար են  «պայքարում» , գրողները՝ իրենց դերասանները՝ իրենց թատրոնների,  ոսկեպարցիք՝ իրենց  հող-արոտավայրերի/այստեղ մեծ հարցական նշան է/, մսագործները՝ իրենց  պասաժների, կանաչի ծախողները՝ իրենց դախլների, եւ՝ այսպես շարունակ․․․
 
Դե, իսկ վարչապետա-կառավարություն-ա-պատգամավորա-խառն էլ՝  դոշով  ու երկրի հաշվին պաշտպանում են իրենց աթոռները, վայելքները, իշխանական լծակները, գործուղումները, պարգեւավճարները, իրենց թքելու եւ հայհոյելու, խոշտանգելու եւ բռնանալու   անասնական  մղումները։ 
 
 Ամեն ինչ արդար է, ամեն ինչ՝  « պաշտպանված»վա։ Վայն էկել-տարել է  նրանց, որ կհամարձակվեն  էս ամեն ինչի վրայով անցնել ու  պաշտպանել երկիրը, հողը, հայրենիքը, արժանապատվությունը, եկեղեցին, հավատը․․․Չէ որ դրանք   մտացածին բաներ են, ֆուֆլո-թիթիզություն, հորինվածք։ «Մետլախը» ՝ ուրիշ բան, կոնկրետը  «մետլախն»   է, որն իրենցն է, իրենց սեփական «ձեռքբերումը»։ ․․․» 

← Վերադառնալ ցուցակին