Լուրեր
Այ, այսպես պայթեցնում են ամեն ինչ․ Մարգարիտ Եսայան
17.04.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էն շենքը որն էսօր սրանք պայթեցրին, գուցե եւ պաշտպանության նախարարության համար ամենաիդեալական շենքը չէր, այն ի սկզբանե այլ նշանակություն էր ունեցել, մինչ երկրի անկախանալը, բայց այդ շենքում կարեւոր արձանագրումներ էին եղել, այդտեղ էր պաշտպանության նախարար եղած ժամանակ նստել Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ապա՝ Սերժ Սարգսյանը։
Որպես լրագրող պատիվ եմ ունեցել եւ Սպարապետի եւ Սերժ Սարգսյանի հետ այդ շենքի իրենց աշխատասենյակում հարցազրույցներ անել։
Ցուցադրաբար պայթեցրին։ Այ, այսպես պայթեցնում են ամեն ինչ՝ երկիր, բանակ, սահման, շենք, բարոյականություն, ազգային արժեքներ, եկեղեցի․․․տղերքին․․․»։