Լուրեր

Յոթ տարի առաջ, երբ վարձու «քայլողները» սկսեցին Գյումրիից քայել դեպի Երեւան․ Մարգարիտ Եսայան

17.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Զուգահեռներ
 
Յոթ տարի առաջ, երբ վարձու «քայլողները» սկսեցին Գյումրիից քայել դեպի Երեւան, էլի գարուն էր, մարտ ամիսը․․.Երբ դրանք    վեր ընկան ֆրանսիայի հրապարակում, էլի գարուն էր՝ ապրիլ․․․
Երբ փողոցներ փակեցին եւ շերեփ ու կաթսա դմբ-դմբացրեցին՝ էլի գարուն էր․․
Երբ հրապարակը լցրեցին աղանդներով ու լգտբներով, սորոսիկներով ու անհայտ ծագման ինչ-որ էակներով՝ էլի ապրիլն էր
Երբ հղի դեռատի կանայք  փողոց էին փակում ու կառապանի պես հայհոյում էին, էլի ապրիլ էր․․.
 
Երբ զանգում, գրում, սպառնում էին ինձ, մեզ՝ էլի ապրիլն էր
Երբ հայհոյում էին ու փողոցներում  քար նետում ինձ վրա՝ էլի գարուն էր
Երբ մետրոյում մի  քահանայի  ուժով ստիպեցին աղոթել «իրենց»  նիկոլ-վարչապետի համար, էլի
Երբ ուզում էին ինձ բռնի նետել մետրոյի անիվների տալ, էլի գարուն էր
Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, էլի գարուն էր
Երբ նա ասաց՝ ոչ մի իշխանություն չարժե թեկուզ մեկ հայի կյանք, էլի ապրիլ էր
Երբ  հացավաճառ աղջնակը  ինձ հաց չտվեց՝ասելով ձեզ հաց չկա, էլի էս օրերն էին
Երբ  էս ամեն ինչից հետո էլի ապրիլի 24- էր, երկրում իշխանություն չկար
Երբ էս ամեն ինչից հետո  մարդիկ  գնում էին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ մի ուրիշ տեսակի ապրիլի 24 էր․․․
Երբ մի անդոն Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ցուցակից է խոսում, էլի ապրիլն է
 
Երբ սրանք ասում են պատմական  հայրենիք չկա, էլի  գարուն է
Երբ  «թուրքը» սրանց համար  թշնամի չի, էլի գարուն է
Երբ Ցեղասպանություն բառը փորձում են ջնջել, էլի գարուն է
Երբ թշնամու բանտերում հայեր են,ինչպես 100 տարի առաջ էր, էլի գարուն է
Երբ  մեր երկրի բանտերում քաղբանտարկյալներ են, էլի գարուն է․․․
Մի քանի օրից կրկին  ապրիլի 24-րդ օրն է, ճիշտ այնպես ՝ ինչպես 109 տարի առաջ, ինչպես  7 տարի առաջ, ինչպես՝ միշտ․․․Ինչպես Մի՞շտ․․․
 
Էս բոլոր 7 տարիների մեջ խորհրդանիշերը չափազանց շատ էին․․.
Պատահական ոչ մի օր ու ժամ չկար, Շուշիի հանձնումը վրա․․․»։

← Վերադառնալ ցուցակին