Լուրեր

Այլ տեղերից ապօրինի ներգաղթյալների հանրակացարան սարքել Հայաստանը՝ քաղաքական ավանտյուրա է․ Շարմազանով

15.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլենք հիմա էլ բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին բերել Հայաստան։
 Աչքներս լույս։
 
Նիկոլենք բանակցում են Մեծ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներին ընդունել Հայաստանում։
Փաստորեն Նիկոլը ապօրինի ներգաղթյալների  հաշվին է ուզում ՀՀ բնակչության թիվն ավելացնել։
 
Մեծ Բրիտանիայի հերթական նենգ ծրագիրն է։
Պատրաստվեք՝ Հայաստանն առանց հայերի մեծամասնության պետության քաղաքացիներ լինելուն։
 
Ես ռասիստ չեմ, բայց Աֆրիկայից ու այլ տեղերից ապօրինի ներգաղթյալների հանրակացարան սարքել Հայաստանը՝ քաղաքական ավանտյուրա է ,որի արդյունքում մի քանի տարվա ընթացքում Հայաստանից կմնա լոկ «Հ» տառը»։

← Վերադառնալ ցուցակին