Լուրեր
Դու քեզ պահում ես Ալիեւի դեսպանի նման, Նիկոլ․ Շարմազանով
12.04.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտ, դու էիր ասում 2019 -ին Արցախի խորհրդարանականների հետ հանդիպմանը,որ Պուտինը քեզ ասել է .«Նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի»։
Սա քո բառերն են։
Բա ո՞նց էր 1996-ից Արցախն անցնում Ադրբեջանին, եթե Պուտինն է ասում հակառակը։
Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի օրոք Ալիեւն է ասել՝ փակ դռների հետեւում կա մեծ ճնշում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
2019-ի օգոստիսին դու էիր ասում՝ Արցախը Հայաստան է։
Քո թիմակիցներն էին ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Դու էիր ասում՝ ինչ պետքա ,դա էլ բանակցում եմ։
Դու քեզ պահում ես Ալիեւի դեսպանի նման, Նիկոլ։
Լռիր ու մարդկանց ավանակի տեղ մի դիր»։