Լուրեր

Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան․ Տիգրան Աբրահամյան

11.04.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան ի էջում գրել է․

«Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:

Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:
 
Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին