Լուրեր

Երեկ մարդամեկը ԱԺ ամբիոնից ժխտեց Հայոց Ցեղասպանությունը եւ Արեւմտյան Հայաստանի պատմությունը․ Մարգարիտ Եսայան

11.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջին հայացքից կարող էր թվալ, թե  մարդամեկը երեկ խոսում էր Տավուշի գյուղերի հանձնման մասին եւ՝ միայն այդ մասին։ Իրականում՝ ոչ միայն այդ մասին։

Դրա խոսքի տողատակերը չափազանց մերկ են ու տեսանելի։
 
 Իմ դիտարկմամբ, երեկ  մարդամեկը ԱԺ ամբիոնից  ժխտեց Հայոց Ցեղասպանությունը եւ Արեւմտյան Հայաստանի պատմությունը եւ թրքացումը։ Սա,ենթադրում եմ,  եւս մեկ կարեւոր ժեստ,կուզեք՝կզոցի  էր՝ուղղված Թուրքիային, կամ, գուցե եւ՝ հերթական հանձնարարականի կատարում։ 
 
Ըստ էության, այլ բան չես կարող ենթադրել, երբ դա հայտարարեց<Պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը անհամատեղելի են>, կամ, երբ,էքստազի մեջ  ասում էր՝ <պատմական Հայաստանին վերադառնալու հնարավորություն չկա>, կամ, երբ ասել էր թե ինքը  իրական Հայաստանի եւ ոչ՝ պատմական Հայաստանի վարչապետն է․․․  
 
 Մի քանի օրից ապրլիլի 24-ին՝  Հայոց ցեղասպանության  109-րդ տաաարելիցն է․․Սպասենք նոր <անկեղծությունների>, չեմ զարմանա, եթե ասի՝ ի՞նչ Ցեղասպանություն, մոռացեք, դա նախկիններն են հորինել․․․»։

← Վերադառնալ ցուցակին