Լուրեր

Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն

08.04.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն այսօր նշել է, որ Տավուշից սահմանազատման գործընթաց սկսելու նախաձեռնությունը Զինված ուժերի Գլխավոր շտաբից է:
 
Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ զինվորականները նման որոշման կգային, եթե, իհարկե, ԳՇ պետին չի հանձնարարվել, այսպես ասած, այդպիսի որոշման տակ մտնել, որը հավանական տարբերակ է:
 
Ինքս ցանկություն չունեմ կանխատեսումների դաշտ մտնել, բայց կարծում եմ, որ ԳՇ-ն պետք է այս վիճակը պարզաբանի, որովհետև եթե իսկապես այդ որոշումն իրենն է, ապա մեր քաղաքացիները պետք է շատ հստակ իմանան, թե երկրի հանձնման այս գործընթացում ովքեր են հանցակցում քաղաքական իշխանությանը:
Իրականում ծանոթ ձեռագիր է` փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել և ըստ այդմ` նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատվությունը:
 
Եվս մեկ անգամ պարզ լեզվով ասում եմ` Տավուշի հետ կապված իշխանության հայտարարությունները քաղաքական, իրավական, անվտանգային, բանակցային առումով որևէ հիմնավորում չունեն և դրանք բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանն են ուղղված:
Իսկ թե ով և ինչ ծավալով կմտնի սրա մեջ` յուրաքանչյուրի խղճի ու ընտրության հարցն է` համապատասխան իրավական հետևանքներով» :

← Վերադառնալ ցուցակին