Լուրեր

Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է. Տիգրան Աբրահամյան

07.04.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանին անվտանգության երաշխիքներ խոստացող երկրներն ու կառույցները նախ պետք է կանգնեցնեն Ադրբեջանին մատակարարվող սպառազինության գործընթացը, զսպեն Թուրքիայի մխրճումը հայ-ադրբեջանական բանակցություններ:
Սակայն լրիվ հակառակն է. Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից, իսկ տարբեր երկրներից Ադրբեջան ռազմական մատակարարումների վրա պարզապես «աչք է փակվում»: 
 
Հիմա այս ֆոնին տարատեսակ դրամաշնորհները, խոստումներն ու խրախուսանքները ոչինչ են, եթե մի ձեռքով Արևմուտքը հայաստանյան իշխանությունների թշերն է կմճտում, սակայն անտեսում իր դաշնակից Թուրքիայի լարվածության հրահրումն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ կեցվածքը» :

← Վերադառնալ ցուցակին