Լուրեր
Մեր նպատակն ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը՝ միջոցներ են․ Շարմազանով
06.04.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր նպատակն ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը՝ միջոցներ են։
Արեւմուտքը խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալ։
Ռուսաատանը կոչ է անում Արեւմուտքին չմոտենալ։
Թուրքիան հորդորում է կատարել Ադրբեջանի պահանջները։
Իրանն առաջարկում է արտատարածաշրջանային ուժերի հետ չմերձենալ։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»։
Մեզ հետ վարվում են «որբի գլխի» նման։
Հասկացանք ,որ պարտվել ենք,նորմալ ղեկավար էլ չունենք,բայց Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առ ու ծախի առարկա։
Ցանկացած դաշինքի ու վեկտորի հիմքում պետք է ուղղված լինի բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահը։
Մեր նպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է,մնացյալը՝ պետականության հզորացմանն ուղղված սոսկ միջոցներ պետք է լինեն»։