Լուրեր

ՀՀ գործարարների շրջանում արդեն լուրջ անհանգստություններ կան․ Մարգարիտ Եսայան

05.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 
«Ըստ սոցհարցումների՝ նիկոլի վարկանիշը 8 տոկոս է, եթե հաշվի առնենք, որ  ամիսներ առաջ քպ-ն Երեւանի ավագանու ընտրությանը սոսկ 9 տոկոս էր ստացել, կնշանակի, ակնհայտ է, որ կարճ ժամանակում  այդ  9-ը իջել է 8-ի։  
Ու այս  գահավիժող վարկանիշով անձը այսօր Բրյուսելում   կփորձի  անել հերթական հակահայ քայլը՝ արեւմուտքի թելադրանքով։ Դա հենց գնում  է Պրահա կամ Բրյուսել, մնում  է սպասել վատին կամ վատթարագույնին։  Իհարկե,  պաշտոնական ինչ-ինչ աղբյուրներ  կմկմում են, թե Բրյուսելում իբր տնտեսական հարցեր են լինելու, կամ՝արցախցիներին առնչվող, բայց դե   անթաքույց է, որ «քցելու» գործում  կողմերը իրար չեն զիջում։ Վստահ եմ, Բրյուսելում դա չի խոսելու Բաքվի բանտերում պահվող պատանդների ու գերիների մասին, չի խոսելու ՀՀ սուվերեն տարածք ներխուժած եւ հաստատված ադրբեջանցի զինյալների մասին։ Մյուս կողմից էլ նույն «դեմոկրատ» արեւմուտքը չի խոսելու Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին, չի պահանջելու նրանց ազատ արձակել։ Ուստի, էս իրավիճակում  հարկ է սպասել  մի նոր բոլոլայի։ 
 
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի բրյուսելյան հանդիպման մասով ԱԽՔ-ը  ասել էր, որ սա մի իրադարձություն է, որն իսկապես փոխելու է մեր հարաբերությունները և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի հետ, որ իրենք , ԵՄ-ն, ու ԱՄՆ-ն դեռ աշխատանքներ ունեն անելու այս հարաբերությունների համար։Այստեղ  ինձ մնում է քմծիծաղել, Սահակաշվիլու ժամանակվա Վրաստանի օրինակը, ավերվող Ուկրաինայի օրինակը սրանց հեչ դաս չե՞ղավ։
Մի տեղից դուրս չեկած/ՀԱՊԿ, ԵԱՏՄ/,երբ փորձում ես խցկվել մեկ այլ տեղ, մնում ես  բորդյուրին, դա անգամ սովորական մանկական կլաս խաղացող երեխաներն են ընկալում։ 
 
 Իսկ այն, որ ՀՀ գործարարների շրջանում արդեն լուրջ  անհանգստություններ կան  առ այն,որ սպասվում են ՌԴ-ի կողմից պատժիչ քայլեր, անթաքույց է, մնում  է , իրոք, սպասել  նոր,նաեւ՝ տնտեսական բոլոլայի։ 
Մեզ մնում է  լրջանալ եւ համապատասխան , ինչու՝ոչ համատեղ, կոնսենսուսային քայլերով հասնել սրանց հեռացմանը։ 
 
Ի վերջո 8 տոկոս վարկանիշով մեկը  չունի սահմանադրական իրավունք երկրի հարցերով զբաղվելու։ Իսկ նույն այդ արեւմուտքը պարտավոր է  ի վերջո ընկալել,  որ շատ շուտով Հայաստանում իրավիճակ կփոխվի, տեղի կունենա իշխանափոխություն ու ոչ լեգիտիմ այդ անձի, իմա՝ իրենց խամաճիկի, որեւէ  որոշում, քայլ, ստորագրած կամ բանավոր խոստացած թուղթ   կդառնա առ ոչինչ»։

← Վերադառնալ ցուցակին