Լուրեր

Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ ՝ արեւմտամոլները․ Շարմազանով

05.04.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ՝ նիկոլիստները,մեկ էլ՝ անուղղելի արեւմտամոլները։

Նիկոլիստներ ,սորոսականներ ու արեւմտամոլներ…
Սերժ Սարգսյանի ասածներն եք քննադատու՞մ ՝ ասելով , որ նա «երկրորդում է Բաքվին»։
 
Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։
Զեզնից ,Նիկոլից ու ձեր արեւմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող  չի եղել ու չկա։
Նիկոլն  է եկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։
Արեւմուտքն է եկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։
 
Արեւմուսքն է ՝Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։
Փաշինյանն է եկրորդել  Բաքվին,երբ համաձայն է Տավուշի 4 գյուղերը հանձնել  Ադրբեջանին։
Փաշինյանն է եկրորդել Բաքվին ու Ալիեւի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։
 
Փաշինյանն է եկրորդել Բաքվին ու ծրագրում  փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։
Շարքը երկար է…
Սերժ Սարգսյանից մեկ Ալիեւն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ ՝ արեւմտամոլները։
Ինչու՞…որիվհետեւ թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք» ։
 

← Վերադառնալ ցուցակին