Լուրեր

Արցախի դավաճանական հանձնումը մեր հերոս տղերքի հոգիները ինչ ծանր են զգացել․ Մարգարիտ Եսայան

03.04.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս օրը՝ ապրիլի 3-ը, 2016-ից ի վեր ինձ համար  մնում է  դեպի Գյումրի գնալու, Աբգարյան ընտանիքին այցելելու եւ ապա՝ Շիրակ  գերեզմանատանը ապրիլյան պատերազմի  գյումրեցի հերոս  տղերքի շիրիմներին  խնկարկելու օր։ Պատերազմի  բոլոր չորս օրերին եւ դրանից հետո, տարիներ շարունաակ մենք  կատարում էինք նախագահի  խնդրանքը, որը նաեւ  իմ /մեր/ հոգու պարտքն էր՝ այցելել  բոլոր զոհված տղերքի ընտանիքներ, ծանոթանալ, մտերմանալ, փորձել մխիթարել։Այնպես ստացվեց, որ ես մտերմացա  հերոս տանկիստ Տիգրան Աբգարյանի ընտանիքի հետ, նրա    եղբոր՝ Ժորայի, գեղեցկուհի, շատ երիտասարդ մոր՝ Գոհարի եւ  հոր՝պինդ գյումրեցի Արամի հետ։Դաժան եւ տխուր օրեր էին։  Պետք է պատմեմ իմ՝  Աբգարյաններին այցելության առաջին օրվա մասին։  Տան ներսը եւ բակը մարդաշատ էր, ներս մտա, Տիգրանի մայրն ու հայրը շատ զուսպ  մարդիկ էին, նստեցինք, Տիգրանի նկարներն էինք դիտում, մեկ էլ սենյակում մի չխկոց լսվեց, հայրը ասաց՝ մի զարմացեք, համակարգիչն է, որով Տիգրանը սիրում էր աշխատել, այսպես մեկ-մեկ ինքն իրեն չխկում է։  Էլի բաներ ասաց, որ իրավունք չեմ վերապահում պատմել։ Ու ես մինչ այսօր եւ այսուհետ եւս  համոզված եմ մնալու, որ տղերքի հոգիները հետեւում են մեզ, նրանք, այո, անմահ են։

Պատկերացնում եմ Արցախի  դավաճանական հանձնումը  մեր հերոս տղերքի հոգիները  ինչ ծանր են զգացել։
 
Ու այն օրերին, երբ բոլորը ուրախ էին, որ պատերազմը չորս օրում կանգնեցվեց, երբ  մեր դիվանագիտական հաղթանակը վավերացվեց  համապատասխան  փաստաթղերով, երբ որոշվեց  մշտադիտարկման սարքեր տեղադրել սահմանի ողջ երկայնքով, երբ  ԵԱՀԿ Մինսկի խումբը ուղղակի փաստեց ադրբեջանի ագրեսոր պահվածքը, երբ՝ ալիեւը  վախեցած հավաքեց իր կառավարությանը եւ   ուլի պես կմկմալով ասաց, որ իրեն համոզում են ճանաչել Արցախի անկախությունը, երբ, այդ պատերազմից հետո  Թալիշը նոր շունչ ու ոգի ստացավ, սկսվեց ահռելի շինարարություն, տներ ու դպրոց-մանկապարտեզ կառուցվեցին,մարդիկ կամաց-կամաց վերադարձան Թալիշ, երբ   ամբողջ աշխարհի առաջ հայը  մնաց արժանապատիվ եւ հանուն հայրենիքի պատրաստ կռվի ու հաղթանակի․․․Չշարունակեմ, բայց եւ  պարտադիր ասեմ՝ այդ նույն օրերին նիկոլը հայտնի  մուլտի շապակլյակություններ բանեցնելով,  այստեղ-այնտեղ   մուտիլովկեք էր անում,  իբր  հեկտարներով հող ենք հանձնել, իբր զոհերը ոչ թե 100 այլ ավելին են, իբր մեր դիրքերը թուլացել են,  եւ էս կարգի այլ ճամարտակություններ։
 
Ու, այսօր, երբ ինքը ամբողջ Արցախը փաթեթային հանձնեց, երբ հիմա էլ փուլ առ փուլ  պատրաստվում է հանձնել  ՀՀ-ի տարածքները, ես  պարզապես մեկ բան ունեմ ասելու՝ ակն ընդ ակն՝  հանել-հեռացնել-կտրել-չեզոքացնել դավաճանին ու դավաճանությունը։Պարտավոր ենք ի վերջո կանգնեցնել այս  կեղտակույտի անզուսպ  ավերիչ ընթացքը»։
 

← Վերադառնալ ցուցակին