Լուրեր

Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության․ Տիգրան Աբրահամյան

03.04.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ բացի Արմենին վերագրվող արարքից:
 
Ինչո՞ւ, որովհետև այդտեղ նյութ, քննարկման առարկա չկա ու չի էլ կարող լինել:
Ուշադրություն դարձրեք նաև մյուս քաղբանտարկյալների գործերին: 
Նարեկ Մալյանի դատավարությունը կատակերգության ժանրում է, Մամիկոնի գործով դատավարությունը կոնկրետ սարսափ ժանրից է` մարդը ընտրություն հաղթելու և գործարքի չգնալու պատճառով 2.4 տարի է` նստած է:
 
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արկածների նոր եթերաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն անակնկալներն առջևում են:
 
Մի խոսքով, սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր»:

← Վերադառնալ ցուցակին