Լուրեր
Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի․ Արտակ Զաքարյան
02.04.2024
 
							ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռազմավարական որոշում ըստ Նիկոլի
Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները: 
Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:
Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:
Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը... 
Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:
Հ.Գ.
Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների  կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե  փախչելու է, բայց չի հանձնվելու»:
