Լուրեր

Մեկ անգամ ևս լսեք հաղթանակից հետո յուրային զորքի հետ խոսող, հայրենատեր գերագույն հրամանատարի խոսքը․ Արտակ Զաքարյան

02.04.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մեկ անգամ ևս լսեք հաղթանակից հետո յուրային զորքի հետ խոսող, հայրենատեր գերագույն հրամանատարի խոսքը: Լսեք ու հանկարծ մտքներովդ չանցնի  համեմատել այսօրվա եղածի հետ: 
 
Այսօրվա կապիտուլյանտները նախորդ իշխանությունների ամենավատ կերպարի եղունգն անգամ չարժեն: 
 
Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի հպարտության ու հիշատակի այս օրը, բացի կապիտուլյանտներին ուղղված հայհոյանքից` ցավոք ուրիշ այլ բան չեն թողել: Հավիտյանս անիծվեք դուք ու ձեր անունները: 
 
Աղոթում եմ պատերազմը հերոսաբար հետ մղած 75 զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար: Հավերժ հիշատակ նրանց:
Ապրիլյան քառօրյա մարտերով անցած բոլոր տղերքին մաղթում եմ ուժ, կորով և համբերություն: Աստված մեծ է, այսպես չի մնա»:
 

← Վերադառնալ ցուցակին