Լուրեր

Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ «խաղաղ» ադրբեջանացումից․ Շարմազանով

01.04.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
 «Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ՝ «խաղաղ» ադրբեջանացումից։
Պատերազմներն  աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Ավելին.առանց պատերազմների պատրաստ լինելու ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։
 
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։
 
Ամբողջ աշխարհը պատերազմի  է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։
Նիկոլն ինձ հիշեցնում է  Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին,որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի  ռմբակոծություն։
Բրիտանիան եթե մնար Չեմբեռլենի հույսին՝ կկործանվեր։
Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է՝ բերելով  նոր աղետներ ու պարտություններ։
 
Հ.Գ. Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները։
Գարեգին Նժդեհ»։

← Վերադառնալ ցուցակին