Լուրեր

Եզակի բանախոսություն ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Ավագյանի հետ

29.03.2024

 Եզակի բանախոսություն ԵՊԲՀ պրոֆեսոր

Կարեն Ավագյանի հետ:
«Գլոբալ Առողջապահական դիվանագիտություն» թեմայով դասախոսության ժամանակ ուսանողները ծանոթացան.
Դիվանագիտության պատմական ձևավորման գործընթացին,
Գլոբալ առողջապահության և բարեկեցության վրա հիմնված դիվանագիտական հարաբերությունների տեսակներին,
Ազգերի առողջապահական խնդիրների վրա հիմնվելով, երկրների միջև խաղաղության և կայունության խթանման քաղաքականության,
Առողջապահական համաշխարհային կազմակերպության և նրա գործառույթների,
ՀՀ առողջապահական բուրգի,
Ժամանակակից բժշկության զարգացման մոտեցումների,
Ժամանակակից աշխարհում Արհեստական բանականության կիրառման,
Եւ մի շարք այլ թեմաների հետ:
Դասընթացի վերջում պարոն Ավագյանը ուսանողների հետ քննարկեց ժամանակի մարտահրավերներն և գլոբալ խնդիրները, կիսվեց հաջողության հասնելու և կարիերայի աճին ուղղված օգտակար խորհուրդներով:

← Վերադառնալ ցուցակին