Լուրեր
Երբ պետությունը չի իրականացնում պետության գործառույթները․ Մարգարիտ Եսայան
29.03.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ պետությունը չի իրականացնում պետության գործառույթները, եւ, հակառակը՝ պետության ներսում իշխանության ղեկը բռնածը աշխատում է ընդդեմ պետության, այլ բան չի մնում, քան՝ ընդվզումը․․․
Ձեւերը կան, դրանք օրինական-սահմանադրական լուծումներ են ու, պետության իրական տերը՝ ժողովուրդը պետք է ի վերջո իր ձեռքը վերցնի իր «տան» կառավարման ղեկը եւ ապաշնորհներին/կամ՝ ընդդեմ պետության գործողներին/ «գործուղի» «տուգանային հրապարակ», այն է՝ դատապարտել օրենքի ամբողջ խստությամբ։
Ու եթե այս ամբողջ սոդոմ-գոմորից հետո, այս ամբողջ «հանձնման» պրոցեսների մեջ ապրողներիս մեջ կան որոշները, որ դեռ չգիտեն, թե ո՞րոնք են պետության հիմնական գործառույթները, ասեմ՝ պետությունը պարտավոր է պահպանել իր երկրի սահմանները եւ իր քաղաքացիների անվտանգությունը։
Սա գլխավոր գործառույթն է՝ ժողովրդի, քաղաքացիների անվտանգություն, սահմանների ամրություն եւ սահմանների անձեռնմխելիություն։ Կա՞ այս ամենը, իհարկե՝ ոչ․․․
Ո՞ւրեմն․․․»։