Լուրեր

Փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա. Տիգրան Վարդանյան

27.03.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա:
 
Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կամ խաթարվում են կամ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:
 
Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին գյուղերի մասով» :
 
 
Հնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա ճամբար, քարտեզ and տեքստ նկարն է
 

← Վերադառնալ ցուցակին