Լուրեր

Այսօր Նարեկը նիկոլական վայրահաչող դատարանի կողմից ազատազրկված է․ Մարգարիտ Եսայան

27.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկ Մալյանը գրող է, լավ գրող, իսկական ու տաղանդավոր։  Նրա վեպերը թարգմանվում են ամենատարբեր եւ անսպասելի լեզուներով ու մենք, որպես  հասարակություն պետք է   կարողանայինք գնահատել Նարեկի գրականությունը, գնահատել ու արժեւորել։ Այսօր  Նարեկը նիկոլական  վայրահաչող դատարանի կողմից  ազատազրկված է։ 

Մտավորականը, երկրի ու հայրենիքի համար  պայքարող,  քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշում ունեցող եւ երբեք  չվախեցող, բաց ու ճակատային   գործող ու արտահայտվող  մտավարականը այսօր  փակի տակ է։ 

 Ու մեր գրական աշխարհ կոչված անհասկանալի զանգվածը լուռ է,  ոչ մի ձայն։  Թող լուռ նման սապանդանոց շտապող գառների պես։ Իրենց ընտրությունն է։ Իսկ Նարեկը պատմության ճիշտ մտավորականն է, ճիշտ գրողը։ Պուճուրիկ գրչակները, նրանք, որ էսօր հերթական կերակրատաշտակի առաջ են, ձայն չեն հանելու, երբեք, պետք էլ չի, թող շարունակեն / մեծ մասամբ/  համր մնալ։  Նրանց ձայնը Նարեկին հեչ պետք չի։  Նարեկ Մալյան անունը   արդեն   աշխարհի գրականության մեջ իր տեղն է հաստատում եւ մնալու է։  Մնալու է նաեւ Նարեկ Մալյան քաղաքացին իր  ազնիվ  պայքարով։  Իսկ վախկոտները  հերթական անգամ մկան ծակերն են մտնելու։  Այսօրը եւ վաղը մալյաններինն է, Արմեն Աշոտյանինը, Նարեկ Սամսոնյանինը, Վազգեն Սաղաթելյանինը։                                                               
 
Էդ տղերքը ՏՂԱ են  ու նրանք հաղթողն են, չկասկածեք»
 

← Վերադառնալ ցուցակին