Լուրեր

Հայաստանում չկա խոսքի ազատություն և այդ մասին խոսում են փաստերը․ Հենրիխ Դանիելյան

26.03.2024

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Հայաստանում չկա խոսքի ազատություն և այդ մասին խոսում են փաստերը, փաստեր, որոնք անտեսանելի են։ 
Այլակարծություն ունեցողները փաշինյանի ռեժիմի կողմից համարվում են թշնամի։ Դրա մասին խոսում են միջազգային կառույցների գնահատականները քաղաքական բանտարկյալների մասին։ 
 
Դրա մասին խոսում են սոցհարցումները, երբ հարցվածների շուրջ 51% -ը կարծում են, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, ի դեմս՝ Արմեն Աշոտյանի, Նարեկ Սամսոնյանի, Նարեկ Մալյանի, Վազգեն Սաղաթելյանի և այլոց։ 
Հայաստանում տեղի ունեցող գործողությունների մասին խոսվում և բարձրաձայնվում է նաև Սփյուռքում, տարբեր քաղաքների տարբեր հատվածներում հայտնվում են պաստառներ և ցուցանակներ,  այս անգամ մասնավորապես՝ Շվեյցարիայում»։
 
#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ 
#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
 
Հնարավոր է սա փողոց, Բրանդերբուրգյան դարպասներ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 7 մարդ, Բրանդերբուրգյան դարպասներ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա Բրանդերբուրգյան դարպասներ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա Rijksmuseum նկարն է

← Վերադառնալ ցուցակին