Լուրեր

«Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատուն` ցավակցություն հայտնելու․ Տիգրան Աբրահամյան

24.03.2024

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
« «Պատիվ ունեմ» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատուն` ցավակցություն հայտնելու, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության և որպես հետևանք` 100-ից ավելի զոհերի առիթով:
Մեր ժողովուրդը ահաբեկչության ծանր հետևանքները տարբեր փուլերում իր մաշկի վրա զգացել է, որովհետև Ադրբեջանի ագրեսիան արտահայտվել է ահաբեկչությանը հատուկ ոճրագործություններով:
 
Ահաբեկչության դեմ պայքարը պետք է համախմբի բոլոր այն երկրներին, ովքեր իրական և անկեղծ պայքար են մղում այս ոճիրը արմատներից ոչնչացնելու և հետագա ողբերգությունները կանխելու համար:
 
Ցավակցություններս և սատարումս ռուս ժողովրդին` այս ցավալի և բարդ շրջանը հաղթահարելու ու երկրի ներսում այլևս նման ողբերգություններ չտեսնելու ակնկալիքով»:

← Վերադառնալ ցուցակին