Լուրեր

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին․ Տիգրան Աբրահամյան

23.03.2024

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:

Վերջիններս առաջին հերթին շնորհակալություն էին հայտնում իրենց աջակցություն հայտնած բոլոր քաղաքացիներին` վստահեցնելով, որ այդ սատարումն ու ջերմ վերաբերմունքը մեծ ուժ է տալիս` իրենց պայքարը նոր եռանդով շարունակելու գործում:
Ինքս չեմ կասկածում, որ իշխանության այս վրեժխնդրությունը ոչ միայն չի կանխելու Նարեկի, Վազգենի ու նրանց նման մտածող անձանց ազատ խոսքի արտահայտմանը, այլ երկրի ներսում և դրսում ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների խնդրին» :
 

← Վերադառնալ ցուցակին