Լուրեր
Առևանգվել է Նարեկ Սամսոնյանը․ Դանիելյան
22.03.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առևանգվել է Նարեկ Սամսոնյանը։
Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում առևանգում են ընդդիմադիր գործչի և չեն ասում, թե ուր են տանում։
Պահանջում ենք հայտնել Նարեկ Սամսոնյանի գտնվելու վայրը։
Սրանք այն կամակատարներն են, ովքեր օրեր առաջ շատ հանգիստ թողել էին ադրբեջանցուն Հայաստան մտնի և նույն կերպ էլ հանձնեցին, իսկ Նարեկ Սամսոնյանին, ինչպես տեսաք իսկական թշնամու պես, գլուխը սեղմում էին ասֆալտին։
Սահմանը պահում են սոված- ծարավ զինվորները, իսկ Երևանի կենտրոնում հաստավիզ հատուկջոկատայինները ընդդիմադիրներին են փորձում լռեցնել, ովքեր պայքարում են իրենց հողի վրա ապրելու համար»։