Լուրեր
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու, ոչ էլ որևէ մեկիս վախացնելու․ Մամիջանյան
22.03.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու, ոչ էլ որևէ մեկիս վախացնելու:
Իսկ ամենակարևորը՝ դրանով չես կարող կանգնացնել այն ժողովրդական ցասումը, որը գնալով մեծանում է ու շուտով քեզ սրբելու է ու տանի:
2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ:
Մոտ է...»։