Լուրեր

Ոսկեպարը և մյուս ռազմավարական տարածքները տալուց հետո, թուրքի համար դուռ են բացում․ Արտակ Զաքարյան

19.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան մարդկանց է Նիկոլը դրդում ապազգային, հակապետական գործունեության` հանուն իր շահերի:

Տավուշի այսօրվա մարզպետը (նույնը նաև նախորդները) երևի հարյուրավոր անգամներ, ոտքի վրա հարգաել և հիշատակի կենաց է խմել 1990-ականներին Տավուշի բնակավայրերից թուրք գրոհայիններին հեռացրած ու Հայաստանի սահմանները պաշտպանած նոյեմբերյանցի և իջևանցի տղաների համար:
Ակնհայտ է, որ այս «կառավարությունը» չի հասկանում, թե ինչ ծավալի հանցանքներ է գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Չեն հասկանում, որ Արցախը տալուց հետո, Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը դրել են դանդաղ մահվան ռելսերի վրա: Չեն հասկանում, որ Ոսկեպարը և մյուս ռազմավարական տարածքները տալուց հետո, թուրքի համար դուռ են բացում դեպի Իջևան, Նոյեմբերյան և այլ հարակից բնակավայրեր:
 
Չեն հասկանում, որ ամբողջ կառավարությունով հետույքներն էլ բացեն ու դեմ անեն ադրբեջանցուն, մեկ է դրանք առանց ուժի դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից, իսկ Հայաստանի դեմ հաջորդ պատերազմն ավելի շուտ ու ավելի հեշտ է սկսվելու:
Թշնամուն չճանաչողը` թշնամուց բեթար է:
 
Հ.Գ. 
Սթոլթենբերգին բարևեք: Բաքվում ասել է, եթե ռուսներն Ուկրաինայում հաղթեն` Ադրբեջանի համար լավ չի լինելու»։
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

← Վերադառնալ ցուցակին