Լուրեր

Բաղանիսն ու Ոսկեպարը միայն բաղանիսցունը կամ ոսկեպարցունը չէ` բոլորինն է, ինչպես Արցախը միայն արցախցունը չէր, այլ ամբողջ հայությանն էր. Տիգրան Վարդանյան

19.03.2024

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բաղանիսն ու Ոսկեպարը միայն բաղանիսցունը կամ ոսկեպարցունը չէ` բոլորինն է, ինչպես Արցախը միայն արցախցունը չէր, այլ ամբողջ հայությանն էր:
Ասել, որ ՔՊ-ն է այնտեղ հաղթել ընտրություններում ու նորմալ է այն ինչ տեղի է ունենում, ես կտրականապես համաձայն չեմ: Նախ, որովհետև բացի ՔՊ-ին քվեարկած «աննորմալներից», այնտեղ ձայն է տարել և´ «Պատիվ ունեմ» դաշինքը, և´ «Հայաստան» դաշինքը, ու որպես ընդդիմություն ում քվե են տվել, մենք պատասխանատու ենք էդ մարդկանց համար ու իրենք մեղավոր չեն, որ իրենց համագյուղացիները խաբվել են կամ էլ հոգով թուրք են: Եվ հետո էլ Երևանում ա հաղթել նաև Նիկոլը, ու՞: Ամբողջ Հայաստանում ա հաղթել, հիմա ի՞նչ, ասենք դե արդարա, եկեք հանձնե՞նք:
 
Ժամանակ առաջ, երբ ասում էինք, որ Գրիգորի Խաչատուրովին «մեկուսացրեցին», որ Տավուշի գյուղերն ու դիրքերը հանձնեին` չէիք հավատում: Արեցին դա, որովհետև գիտեին, որ գեներալը հրաման չի տալու հետ քաշվելու, իսկ այսօր կա´ այդ հրամանը:
Ասածս ինչ ա: Ոսկեպարով ու Բաղանիսով որևէ բան չի ավարտվելու` հաջորդ կայարանն է Երևանը: Գետաշեն-Գետաշեն երգեցինք, Ղարաբաղ-Ղարաբաղ երգում ենք, իսկ վաղը Երևան-Երևան ենք երգելու, եթե Նիկոլը մնա իշխանության»:

← Վերադառնալ ցուցակին