Լուրեր

Նայեք Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչների հետ հանդիպումը․ Մարգարիտ Եսայան

18.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Շուտով
 
Մինչ մենք սպասում ենք գարնան գալուստին, նախապատրաստվում  է  հերթական «տանք-պրծնենք» սցենարը։ 
Չեմ կասկածում, որ շուտով ականատեսն ու ականջալուրը կլինենք հետեւյալին՝
-Մատենադարանը շատ հին է, բա մեզ պե՞տք է։  Օպիտիմալացնելու ենք եւ տեղը հյուրանոցանման բոստան սարքենք։
-էսքան շատ եկեղեցի մայրաքաղաքում ո՞ւմ է պետք,  քանդենք, տեղը հյուրանոց սուպերմարկետ կամ  խենթանոց սարքենք։
-Էսքան շատ երաժշտական դպրոցն ինչներիս է պետք, վերափոխելու ենք  այլ «օբյեկտների»:
 
-էսքան շատ դպրոց ո՞ւմ է պետք,  իբր ձեր էրեխեքը սովո՞րում են,  ո՞ւմ է պետք, ես ձեզ օրինակ՝ չեմ սովորել, բայց ամենաընտիր  էն բանն եմ։
-Էսքան շատ մշակույթի օջախներ ո՞ւմ են պետք,  քանդենք, կամ՝ ձեւափոխենք  թուրքական բաղնիքների։
-Էսքան մեծ Եռաբլուրն ո՞ւմ է պետք, արդեն կա որոշում, հողին հավասարեցնենք ու տեղը  շենքեր կառուցենք, բա ադրբեջանցի մեր քույրերն ու եղբայրները երբ գան, ո՞րտեղ են ապրելու․․
 
Հ․Գ․ ցանկը կարող եք շարունակել․․Սա է այսօրվա Հայաստանը ու ձայն-ծպտուն չկա․․․մեռյալ լռություն․․․Նայեք Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչների հետ հանդիպումը, մեկն ու մեկը  ձայն հա՞նեց․․․։»։

← Վերադառնալ ցուցակին