Լուրեր

Անբարոյականության մրցավազք է սկսվել․ Տիգրան Աբրահամյան

14.03.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտնի ասուլիսով Փաշինյանը բացեց հայտնի 4 գյուղերի հանձնման թեման, իսկ դրանից անմիջապես հետո, ողջ իշխանական քարոզչությունն իր դեմքերով, մեդիայով, տելեգրամյան ալիքներով մի բան են ասում` հանձնման ենթակա 4 գյուղերը Տավուշի մարզի վարչական մասում չեն, պետք է հանձնել:

Այսինքն` Արծվաշենը, նույն Տավուշի մարզի մի շարք հատվածներ, Գեղարքունիքի, Վայոց ձերի և Սյունիքի մի շարք տեղամասեր օկուպացված Ադրբեջանն իր ագրեսիան որպես պատմական արդարության իրականացում է ձևակերպում, սրանք միակողմանի գյուղեր են հանձնում:

Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանի պահանջներին լեգիտիմություն հաղորդելու և միակողմանի զիջումների գնալու հարցում:

Հավասարապես դավաճանությամբ են զբաղված բոլոր նրանք, ովքեր ուղղակի և անուղղակի ձևով աջակցում են իշխանության հանձնողական քաղաքականությանը և ապահովում կեղծ թեզերի և միակողմանի զիջումների տեղեկատվական բլոկը` մեկն իր դեմքով, մեկը` հանձնարարությամբ, երրորդը` հոդված գրելով»:

← Վերադառնալ ցուցակին