Լուրեր

Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է․ Տիգրան Աբրահամյան

13.03.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:
 
Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:
 
Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:
Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են»:

← Վերադառնալ ցուցակին