Լուրեր

Հայաստանի ներսում եւ նրա շուրջ լայնածավալ պատերազմ է. Մարգարիտ Եսայան

13.03.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայաստանի ներսում եւ նրա շուրջ  լայնածավալ պատերազմ է

Թշնամին հարձակման է անցել բոլոր ուղղություններով։
Զավթում է/հանձնում են / տարածքներ, Տավուշի շրջանի գյուղեր, կհանձնեն եւս  այլ գյուղեր Արարատի, Գեղարքունիքի մարզերից։
Քանդում են մշակույթի հիմքերը,  Կոնսերվատորիա,  Գեղարվեստի  ինստիտուտ, համալսարան, այլ  մշակութային եւ այլ ուսումնական,  տասնամյակների/դարավար նաեւ/ պատմություն ունեցող   հաստատատություններ։ 
Կհասնեն Մատենադարանին, չկասկածեք։
 
Քանդում են  պետական համակարգեր։
 Կեղծում են ՀՀ սուվերեն տարածքի  քարտեզը։
Մեր պետության տարածքը  ցույց են տալիս որպես  «չիկանկա», հա, ոսկեգույն, էդ էլ ակնարկ է, թե վաճառվում է։  Ոչնչացնում են դպրոցն ու մանկապարտեզը,  դպրոցներում արդեն երեխաներին հատուկ «կոնֆետներ» են բաժանում, «նվիրում»,  այդով  ընտելացնելով  թմրամիջոցների։ 
Ոչնչացնում են եկեղեցու հանդեպ հարգանքը, ընտանիքներում   ներարկում են անհանդուրժողականություն, եղբայրասպանություն, հասել են «կարմիր խնձոր»-ն ուտելուն։  Քանդում են   բոլոր հարեւանների հետ բոլոր քիչ թե շատ նորմալ հարաբերությունները,  միայն մեկ հարեւան են  ընդունում՝ իրենք իրենց, հիմա՝ թուրքին ու ադրբեջանցուն։  
 
Քանդելով-քանդում են հայոց բանակը, տրուսիկ-մայկայի, ելակ-մելակի  լոլոներով։
Քանդում են  պատմությունը,   Սյունքից եւ Վարդենիսից հանում են պետական շատ  հիմնարկներ, բացում են ճանապարհը։ 
Գերիների ու քաղբանտարկյալների մասին ոչ մի խոսք չեն ասում իրենց «եվրոպաներում»։
 
   2018-ին իլհամին էր համարում «կիրթ», էրեկ արդեն գովաբանում էր էրդողանին։ Երկիրը դարձրել են «գործ տվողներ» բազմացնող  ծննդատուն։
 Հային կտրել են իր արմատներից, թշնամանք են տարածել արցախցու եւ  երեւանցու  միջեւ։
Սփյուռքը դարձրել են անատամ ու անողնաշար։
Հերոսներին   ոչնչացնում են ամեն օր, հարկ վճարելը դարձնելով միակ  գերակա։
 Եռաբլուրը դարձրել են   իրենք-իրենցով ծաղրելու տեղ։
Մի ամբողջ պատություն դարձրել են սպիտակ թուղթ, որը թափահարելով   իբր «խաղաղությունից» են խոսում, բայց բոլոր քայլերով տանում են հերթական սադրիչ պատերազմի, որ հետո ասեն էն, ինչ ասեցին 2020-ի պատերազմից հետո․․․Չշարունակեմ։
 
Գրառումս SOS է  ու անիմաստ, քանզի էս թվարկածներս բոլորդ գիտեք, սրա մեջ ենք ապրում արդեն չորս տարի, պատերազմից ի վեր․․․Ո՞ւ․․․Ու ոչինչ․․․Խնդալու կամ լալու պատճառ իրո՞ք՝  չիք․․․»։

← Վերադառնալ ցուցակին