Լուրեր
Իսկ Արմեն Աշոտյանին դատում են․ Մարգարիտ Եսայան
13.03.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իսկ Արմեն Աշոտյանին դատում են
Կրթական-մշակութային համակարգի հերն անիծելով սրանք առաջ են գնում, իրենցից հետո միայն փոսումացառ թողնելով։ Քանդվող ու ոչնչացվող բուհերի ուսանողների, պրոֆեսոր-դասախոսների այս «թավշյա» «ընդվզումը», իրականում՝ խեղճուկրակությունը, զուտ խղճահարություն է առաջացնում, նաեւ՝ ջղայնություն։ Բա դուրս եկեք, բա երգեք «վիրավոր լորիկ», բա գոռացեք՝ ս-իկ նախարար ու ս-իկ վ-չապետ։ Չեք անում․․․Չեք անելու, դուք քնքուշ ստորագրություն հավաքեք․․․
Դե, իսկ հիմա մի պահ պատկերացրեք, որ էս «որոշումները» իրականում սա անպատկերացնելի է, քանզի ոչ մի «նախկին» պաշտոնյա նման քանդիչ որոշումներ եւ գործողություններ չէր համարձակվի անել, չէր մտածի անգամ, որովհետեւ, այո, իրենք ստեղծող էին եւ ոչ քանդող, 30 տարեկան ծաղկած Արցախի Հանրապետությունը վկա/, բայց, չշեղվենք՝ զուտ, պատկերացրեք, օրինակ, նախարար լիներ Արմեն Աշոտյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, կամ՝ Կարեն Կարապետյանը եւ նման «որոշում» ՝ կոնսերվատորիա, համալսարան, էլի լիքը ցուցակ, որ սրանք ունեն, վերացնելու ու չեղած «ակադեմիական» ինչ-որ զըթի մեջ իբր, խցկելու նպատակով։ Պատկերացրե՞ցիք․․։
Դե, ուրեմն, հիմա էլ պատկերացրեք ինչ վայնասուն կբարձրանար, ինչ ցույցեր, միտինգներ, ս-իկներ․․․։
Դե, գնացեք ու երանի տվեք նախկիններին էլ, նրանց արած-դրածին էլ։Հերիք էղավ լռել ու էս բաները չասել։
Վայելեք․․․պարզապես՝ զա ռոդինու աբիդընը։
Մեկ էլ՝ Արմեն Աշոտյանին են դատում, սրանք, էս քանդողները․․․»։