Լուրեր
Ակնհայտ է, որ Թուրքիան պիտի ատամներով պահեր թուրք-ադրբեջանական գործակալ նիկոլի իշխանությունը Հայաստանում․ Գագիկ Մինասյան
12.03.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմնեմնիմի հաղորդաշարի վերջին հաղորդման ժանանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2021թ. դեպքերի վերաբերյալ շատ ուշագրավ տեղեկատվություն ներկայացրեց:
Նիկոլի կողմից 2020թ. Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո 2021թ.-ի սկզբից նիկոլին իշխանությունից հեռացնելու նպատակով ընդիմությունը նախաձեռնեց Հայրենիքի փրկության շարժումը: Նիկոլը ոստիկանական ամենաբիրտ ուժով ճնշում էր այդ համաժողովրդական շարժումը: Այդ իրավիճակում ՀՀ գեներալները հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում էր, որ բանակն անտարբեր չի մնա, եթե իշխանությունները շարունակեն բիրտ ուժ կիրառել շարժման մասնակիցների նկատմամբ: Այդ հայտարարությունից հետո շարժման մասնակիցների նկատմամբ բռնաճմշումները դարձան ավելի սանձարձակ, իսկ բանակը դրանց մկատմամբ մնաց անտարբեր:
Պարզվում է, որ ՀՀ գեներալների հայտարարությունից հետո ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը տեղեկացնում է ՀՀ ԳՇ Օնիկ Գասպարյանին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն իրեն հայտնել է, որ մեր գեներալների հայտարարությունը կատարելու դեպքում թուրքական զինված ուժերը կմիջամտեն Հայաստանում ընթացող գործընթացներին: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական զինված հակամարտության սկզբից մեկ տարի առաջ:
Ակնհայտ է, որ Թուրքիան պիտի ատամներով պահեր թուրք-ադրբեջանական գործակալ նիկոլի իշխանությունը Հայաստանում: Պարզ չի թե ինչպես էր պատկերացնում ՌԴ ԳՇ պետ Գերասիմովը թուրքական զինված ուժերի մասնակցությունը իր ռազմավարական դաշնակից Հայաստանում ընթացող գործընթացներին, երբ հայ-թուրքական սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները: Կարծում եմ, որ ՌԴ-ն պաշտոնական տեսակետ պիտի արտահայտի սրա մասին:
Հ.Գ. Պատկերացնում եմ մեր գներալների վիճակը ՌԴ ԳՇ պետի այդ տեղեկատվությանը լսելուց հետո» :