Լուրեր
Նարեկ Մալյանի բախտը բերել է, որ իրեն չեն դատում․ Տիգրան Աբրահամյան
12.03.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարեկ Մալյանի բախտը բերել է, որ իրեն չեն դատում օրինակ` անկլավները հանձնելու կամ Սև լճի ջուրը սեփականաշնորհելու հոդվածով:
Հուսով եմ, որ նոր գործ չեմ հուշում:
Այնուամենայնիվ Մալյանի գործով դատերը հատուկ խինդ ու ծիծաղի ցերեկույթ են հիշեցնում, որտեղ իրավաբանություն չկա, բայց կա դժվարությամբ փաթեթավորված քաղաքական գործ, իսկ դատական նիստերի սուր հումորն ու ինտելեկտուալ զրույցները Նարեկն ապահովում է:
Մի խոսքով, քանի Նիկոլը կա քաղաքական գործերն առաջին պլանում են լինելու, ընդ որում` դրա մասին ոչ միայն երկրի ներսում են տեսնում և զգում, այլ արդեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություներն են իրենց զեկույցներում փաստում» :