Լուրեր
Կարերիայի դպրոցում «Պետական կառավարման տեղեկատվական ապահովման» թեմայով ինֆորմատիվ դաս
12.03.2024
Պետական կառավարման տեղեկատվական ապահովման թեմայով ինֆորմատիվ դաս ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու, 2010-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում դիվանագիտության բաժնի ուսանողները բանախոսից սովորեցին.
Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական կառավարման տեղեկատվական ապահովումը:
Ի՞նչ նշանակություն ունի տեղեկատվական ապահովումը պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեության տեսանկյունից:
Ո՞վքեր և ի՞նչ ստորաբաժանումներ են կոչված տեղեկատվական ապահովմանը:
Ինչպե՞ս է իրականացվում այդ գործառույթը:
Ինչպե՞ս է իրականացվել ՀՀ երրորդ նախագահի արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը
Դասընթացի վերջում Մերի Հարությունյանը պատասխանեց ուսանողների հարցերին: