Լուրեր

Այսօրվա Կոնսերվատորիայի շատ ուսանողներ որևէ առնչություն չունեն ո´չ Նիկոլի, ո´չ էլ իր հակահայկական քաղաքականության հետ. Տիգրան Վարդանյան

11.03.2024

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«2018-ից անցել է վեց տարի ու այսօրվա Կոնսերվատորիայի շատ ուսանողներ որևէ առնչություն չունեն ո´չ Նիկոլի, ո´չ էլ իր հակահայկական քաղաքականության հետ: Ասեմ ավելին` և´ «ՀՓՇ», և´ «Դիմադրություն» շարժումների ժամանակ փողոցում պայքարել են էս իշխանությունների դեմ: 2018-ին այո´, որոշ մասսա դուրս ա եկել փողոց, բայց դա չի նշանակում, որ պետք ա մնացածին դասել նրանց շարքերում ու «խաչել»:
 
Հիմա ասել, որ ինչ լինում ա արդար ա` այդքան էլ ճիշտ չի, որովհետև արդար է միայն նրանց նկատմամբ, ովքեր մինչ օրս սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ Կոնսերվատորիայի կամ մեկ այլ ուսումնական հաստատության նկատմամբ: Տարիներ շարունակ Կոնսերվատորիան տվել է այնպիսի ուսանողներ, այնպիսի մարդկանց, ովքեր մեկ օր անգամ չեն սատարել սրանց: Ձեր շատ բարեկամներ, տան անդամներ, ընկերներ, հարազատներ կամ փողոց են դուրս եկել, կամ Նիկոլ են ընտրել, կամ էլ սատարել են, բայց հետո հասկացել են, որ սխալվել են կամ խաբվել են, ի՞նչ է, չեք շփվու՞մ:
 
Հայաստանում կան գյուղեր, որտեղ Նիկոլին որպես փրկիչ են ընդունում, ուրեմն պետք ա հնարավորության ժամանակ հանձնել թշնամու՞ն: Էդ սատարողները մեռնելու են մի օր, բայց ո´չ էդ գյուղն ու իր անունը: Ինչ տաբերություն կա էդ դեպքում ձեր ու Նիկոլի խոսքի մեջ` Նիկոլն ասում ա. «ու՞մ են պետք ձնապատ լեռները», իսկ դուք ասում եք, թե բա ու՞մ ա պետք Կոնսերվատորիան, եթե էնտեղ նիկոլական կա: Էդ ու՞մ համար ա գաղտնիք, որ Հայաստանում առնվազն մի քանի հարյուր հազար նիկոլական աղանդի ներկայացուցիչ կա: Գաղտնիք չէ, չէ՞: Այսինքն դուրս ա գալիս, որ պետք ա Հայաստանն էլ հանձնվի՞: Համաձայն եք, հա՞: Էլ ու՞ր մնաց պայքարը, ընդդիմանալը:
Ուսանողությունը պետք է ոտքի կանգնի: Բոլորը: Եթե ոչ երկրի կամ քաղաքական հայացքի ու գաղափարի համար, ապա գոնե սեփական «ես»-ի ու իրավունքների համար»:
 

← Վերադառնալ ցուցակին