Լուրեր

Հավաքական Արեւմուտքի «կուտն ուտելով»՝ Նիկոլը ՀՀ-ն մտցնում է թուրքական գայլի, ռուսական արջի ու իրանական փղի հակամարտության մեջ․ Շարմազանով

09.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հավաքական Արեւմուտքի «կուտն ուտելով»՝ Նիկոլը ՀՀ-ն մտցնում է թուրքական գայլի, ռուսական արջի ու իրանական փղի հակամարտության մեջ։

Չգիտեմ ո՞վ կշահի այս ամենից, բայց Հայաստան հաստատ էլ չի լինի իր դասական բովանդակությամբ։
 
Եթե սա էիք երազում,ի՞նչ ասեմ…շարունակեք ստրուկի նման ծառայել Նիկոլին։
Բայց արթուն կացեք,ասում են Արեւմուտքը Նիկոլայի փոխարեն էն ԱԽՔ-ին է պատրաստում՝ավելի նվաստացնելով հայերիս։
Անունով արցախցի է, բովանդակությամբ  էլ…Աստված գիտի»։

← Վերադառնալ ցուցակին