Լուրեր
Նիկոլը Հայաստանը դարձնում է ոչ թե Սիրիա, այլ ավելի վատ՝ Ուկրաինա․ Շարմազանով
08.03.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը Հայաստանը դարձնում է ոչ թե Սիրիա, այլ ավելի վատ՝ Ուկրաինա։
Վերջին շրջանում բազմաթիվ գործիչներ մտահոգություն են հնչեցնում ,որ թուրքական շահերի 5-րդ շարասյունը Հայաստանը փորձում է սարքել Սիրիա։
Երեւի նկատի ունեն պատերազմի թատերաբեմ դառնալու ռեալ հեռանկարը։
Ակնհայտ է,որ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հստակ քայլերով տանում է դեպի նոր էսկալացիայի։
Բայց ոչ թե դեպի Սիրիա, այլ դարձնում է Ուկրաինա։
Սիրիան պատերազմի ու աղետի ժամանակ ուներ լուրջ ու սառնասիրտ պետականամետ ղեկավար՝ Բաշար Ասադ,ով գրեթե կործանված երկիրը փրկեց դաշնակից ՌԴ-ի օժանդակությամբ։
Հայ ժողովրդի բախտը այդ առումով չի բերել։
Փաշինյանը նման չէ Ասադին,նա հիշեցնում է ավելի շատ Զելենսկուն։
Նրանց միավորում է ՌԴ -ի դեմ ատելությունը,Ադրբեչանի ղեկավարի նկատմամբ կառուցողական վերաբերմունքը եւ սերն ու խոնարհումը Արեւմուտքի եւ Թուրքիայի հանդեպ։
Նրանք երկուսն էլ հպարտ կոչերով բերում են նոր զոհեր ու տարածքային կորուստներ,որի վերջը չի էլ երեւում։
Հայաստանից ստանալ հակառուսական ու հակաիրանական պլացդարմ՝ սարքելով պալիգոն մեր հայրենիքը.սա է բրիտանա-թուրքական նախագիծը։
Թե չէ երանի չէ՞ր Սիրիայի հեռանկար լիներ, դա կնշանակեր պարտության էջի փակում ու պետության վերականգնում»։