Լուրեր

Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի հայկականության պահպանմանը․ Շարմազանով

05.03.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սպարապետ Վազգեն Սարգսյանի տարեդարձն է։
Շատերը հիշում եւ մեջբերում են Հայոց Սպարապետ ու ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանի խոսքերը։
Սպարապետը ցանկանում էր հասնել ազգայինի հաղթանակին ու Արցախի հայկականության պահպանմանը։
Վազգեն Սարգսյանի նպատակն էր Արցախի անկախ ու հայկական լինելը։
Այդ նպատակին հասնելու համար՝ նրա գլխավոր խոչընդոտը ներքին «ժանգն» էր։
Այդ «ժանգը» անխնա ցեխ էր շպրտում Սպարապետի,Հայոց Բանակի,Վազգենի մարտական ընկերների,քաղաքական թիմակիցների  ու Արցախն ազատագրողների վրա։
 
Նրանք դա անում էին եւ մինչեւ հոկտեմբերի 27-ը,եւ դրանից հետո :
Մենք հիշում ենք ,թե ով
ու ովքեր էին Սպարապետի ու Բանակի վրա «ցեխ շպրտում» իրենց հոդվածներով ու հրապարակումներով։
Նրանցից ոմանք այսօր «իշխանության» են,իսկ Սպարապետի գործի վրա «ցեխ շպրտողներից», վարկաբեկողներից ու անխնա մեղադրողներից 
մեկն այսօր նստած է նույն աշխատասենյակում, որը մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը։
Այո , «ժանգը» մեզ ներսից քայքայում է։
Բայց լավ իմացեք, անհնար է մաքրել «ժանգը» ՝ համագործակցելով ու համախմբվելով  Սպարապետի վրա «ժանգ» տարածողների հետ։
 
Իսկ «ժանգը» պետք է մաքրել , նույնիսկ շատ ենք ուշացել։
Այնքան ենք ուշացել , որ բոլորս ենք կարծես ժանգոտել։
Շնորհավոր ծնունդդ, Իմ Հերոս։
Կներես, որ արժանի չեղանք Քեզ ու Քո մեծ հավատամքին»։

← Վերադառնալ ցուցակին